Սերժ Սարգսյան. ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է21 հոկտեմբերի 2010 - 21:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ինընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինին: Երևանում նա կմասնակցի նաև հոկտեմբերի 22-ին մեկնարկելիք ՀՀ սահմանադրության 15-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին: Ընդգծելով հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակը` հանրապետության ղեկավարը նշել է, որ 2010թ. օգոստոսին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջին պետական այցը Հայաստան լրացուցիչ խթան հանդիսացավ բոլոր ոլորտներում այդ հարաբերությունների ամրապնդման ու խորացման համար: ՀՀ նախագահը կարևորել էնաևերկուերկրների սահմանադրականդատարանների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր ՀՀ սահմանադրական դատարանը Հայաստանում ամենազարգացած պետական ինստիտուտներից մեկն է և լինելով ընդամենը 15 տարեկան, անցել է դժվարին, բայց պատասխանատու ճանապարհ: Հանրապետության ղեկավարը խոսել է նաև 2005թ. Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների մասին, որի շնորհիվ քաղաքացիներին նույնպես հնարավորություն տրվեց դիմել Սահմանադրական դատարան, և այժմ Դատարանն արժանի կերպով պաշտպանում է Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները: ՌԴ սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինի խոսքով, Հայաստանում սահմանադրական արդարադատությունը պատվավոր տեղ է զբաղեցնում, ինչի մասին է վկայում նաև Երևանում միջազգային խորհրդաժողովի անցկացումը: Բարձր գնահատելով ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների համագործակցությունը` Վալերի Զորկինն ընդգծել է, որ երկու երկրների դատարանների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են նաև միջազգային ասպարեզում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են |