5 հուլիսի 2001 - 22:19 AMT
ՍՈՉԻՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԵՏ
. Սոչիում բացվել է Ռուսաստանի հարավային տարածաշրջանի համար նախատեսված Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հյուպատոսական կետը: Ժամանակավոր հյուպատոս է նշանակվել Մոսկվայում Հայաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակից Արթուր Սարգսյանը: Ռուսաստանի հարավում բնակվող Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ցանկանում են փոխանակել անվավեր ճանաչված խորհրդային անձնագրերը, ինչպես նաեւ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օգտվել բոլոր տեսակի հյուպատոսական ծառայություներից, այսուհետ կարող են դիմել հյուպատոսական կետ հետեւյալ հասցեով` Կուրորտնի պողոտա, 86: