22 հոկտեմբերի 2010 - 12:17 AMT
Աղթամարի Սբ Խաչ եկեղեցում զանգեր չեն լինի, հայտարարել է թուրք նախարարը

«Վան 2023. աշխարհի քաղաք» զբոսաշրջության զարգացման խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի մշակությի ու զբոսաշրջության նախարար Էրթողրուլ Գյունայն այցելել է Աղթամարի Սբ Խաչ եկեղեցի, հաղորդում է Dօgan News-ը:

Թուրք նախարարը հայտարարել է լրագրողներին, որ Թուրքիան հարգանքով է վերաբերվում բոլոր կրոններին: «Դրա վառ օրինակը մենք տեսանք Վանում՝ պատարագի համար բացելով հայկական եկեղեցին»,-ասել է Գյունայը: Ինչ վերաբերում է զանգերի տեղադրմանը, ապա նախարարն մեկ անգամ ևս ընդգծեց, որ Սբ Խաչի եկեղեցին թանգարան է և նախատեսված չէ կրոնական արարողությունների համար: «Եկեք չքննարկենք այդ թեման»,-ասել է նա:

Սեպտեմբերի 19-ին եկեղեցում առաջին անգամ վերջին 95 տարում պատարագ մատուցվեց, սակայն թուրքական իշխանությունները չկատարեցին իրենց խոստումը և չտեղադրեցին գմբեդի խաչը: Խաչը տեղադրվեց պատարագից երկու շաբաթ անց: