5 հուլիսի 2001 - 22:18 AMT
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԸՆԴՈՒՆԵՑ ՄՈՆՐԵԱԼԻ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ
. Երեւանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած կանադական պատվիրակության որոշ անդամներ, ավարտելով պաշտոնական այցը, մեկնեցին Լեռնային Ղարաբաղ: Երեկ Ստեփանակերտում կանադական հյուրերին, որոնց թվում էր Մոնրեալի փոխքաղաքապետ Շուշիկ Էլոյանը, ընդունեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Պատվիրակության անդամներին ուղեկցում էր Կանադայում Հայաստանի դեսպան Արա Պապյանը: