Հայաստանի վարչապետը կմասնակցի Եկատերինբուրգում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

Հայաստանի վարչապետը կմասնակցի Եկատերինբուրգում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին

PanARMENIAN.Net - Այսօր վարչապետՏիգրան Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն` Եկատերինբուրգ քաղաքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով։ Ինչպես հայտնում է կառավարության մամլո ծառայությունը, վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՀՀ կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---