22 հոկտեմբերի 2010 - 13:59 AMT
ANCA-ն բարձր է գնահատել կոնգրեսական Ադամ Շիֆի ջանքերն, ուղղված ԱՄՆ հայ համայնքի շահերի պաշտպանությանը

Ամերիկայի Հայ Դատ հանձնախումբը (ANCA) բարձր է գնահատել կոնգրեսական Ադամ Շիֆի ջանքերն, ուղղված ԱՄՆ հայ համայնքի շահերի պաշտպանությանը:

«ANCA-ն բարձր է գնահատել կոնգրեսական Ադամ Շիֆի գործունեությունը, մասնավորապես, նրա գործունեությունն ի պաշտպանություն մարդու իրավունքների, ինչպես նաև հումանիտար ու արտաքին քաղաքական հարցերի ոլորտում նրա աշխատանքը, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում Ամերիկայի հայ համայնքի համար»,-ասել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը:

Իր հերթին Ադամ Շիֆն ընդգծել է, որ հպարտությամբ է ներկայացնում ԱՄՆ հայ համայնքը, որը «զգալիորեն հարստացրեց ամերիկացիների կյանքը»: «Որպես հայ համայնքի բարեկամ, ես կշարունակեմ աշխատել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ և կվարեմ հայ ժողովրդի կյանքի բարելավմանն ուղղված քաղաքականություն»,-ասել է կոնգրեսականը: Շիֆը Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի համահեղինակն է, ինչպես նաև հավաքում է Ցեղասպանությունը վերապրածների և նրանց ընտանիքների անդամների վկայությունները ԱՄՆ Կոնգրեսում հաշվետվություն ներկայացնելու համար: