Հայաստանը` հանձինս «Արարատ» հեռուստաալիքի մասնակցել է չեխական «Golden Prague» հեռուստաֆիլմերի միջազգային փառատոնին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-20-ը Պրահայում կայացավ չեխական «Golden Prague» մշակութային հեռուստաֆիլմերի միջազգային 47-րդ փառատոնը: Այն բավականին հեղինակավոր փառատոն է, որ յուրաքանչյուր տարի կազմակերպում է չեխական CT հանրային հեռուստատեսությունը: Դեսպանության և CT հեռուստատեսության ղեկավարության համագործակցության արդյունքում փառատոնին առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը` հանձինս «Արարատ» մշակութային հեռուստաալիքի, իսկ փառատոնի գլխավոր հովանավորությունը ստանձնեց չեխահայ գործարար Գևորգ Ավետիսյանը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, փառատոնի բացման օրը` հոկտեմբերի 16-ին, CT հեռուստատեսությանը հարցազրույց տվեց դեսպան Աշոտ Հովակիմյանը` իր գոհունակությունը հայտնելով, որ փառատոնին «Արարատ» հեռուստաալիքի մասնակցությամբ չեխ հեռուստադիտողը հնարավորություն է ստանում ծանոթանալ հայկական մշակույթին: Հոկտեմբերի 17-ին «Արարատ» հեռուստաալիքը փառատոնի շրջանակներում ներկայացրեց իր կողմից պատրաստված տեսաֆիլմը հեռուստաալիքի ծրագրերի վերաբերյալ: Տեսաֆիլմում ներկայացված էր հայկական մշակույթն իր բազմազան ժանրերով:

Միջոցառմանը ներկա էին փառատոնի ղեկավարությունը, չեխական տարբեր հեռուստաալիքների և մշակույթի ոլորտի, փառատոնին մասնակից երկրների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: «Արարատ» հեռուստաալիքի տեսաֆիլմը ցուցադրվեց նաև CT հեռուստատեսությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---