Ռուսաստանցիների 75 տոկոսը չի ցանկանում, որ իր երկիր «օտարներ» գան

PanARMENIAN.Net - Անցյալ տալի Ռուսաստանում անցկացված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց տվեցին, որ ռուսաստանցիների 75 տոկոսը չի ցանկանում, որ իր երկիր «օտարներ» գան: Այդ մասին «Հայ-ռուսական հարաբերությունների խնդիրները տարածաշրջանային անվտանգության ու կայունության լույսի ներքո» միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել է ԵՊՀ սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը: Ըստ նրա, ռուսաստանցիների վերաբերմունքը հայերի հալածանքների հանդեպ 100 տարվա ընթացքում չի փոխվել: «Երբ մենք տեսնում ենք, որ պաշտոնական մակարդակով բացակայում է Ռուսաստանի արտաքաին քաղաքական ռազմավարությունը Հայաստան պետության հանդեպ, իսկ ոչ պաշտոնական մակարդակով ինտերնետում կարդում ենք կովկասցիներին ծեծի ենթարկելու տեխնոլոգիայի մասին, ապա մենք որոշակի եզրակացություններ ենք անում այն մասին, թե ինչ տրամադրություններ են այսօր տիրում ռուսական հանրության շրջանում»,-ասել է նա: Ըստ նրա, Հայաստանում հանրությունը ևս ստանդարտ չէ, սակայն երիտասարդները ինտերնետում կայքէջեր չեն բացում այն մասին, թե ինչպես ծեծել սլավոնական ծագումով անձանց:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---