Երևանում կայացավ պաշտպանական բարեփոխումներին նվիրված կոլեգիայի նիստ

Երևանում կայացավ պաշտպանական բարեփոխումներին նվիրված կոլեգիայի նիստ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված պաշտպանական բարեփոխումների ընթացքին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բացման խոսքում նշեց, որ ՀՀ պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման և պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Միաժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորեց ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` ՀՀ զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով: Սեյրան Օհանյանն անդրադարձավ նաև պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության:

Կոլեգիայի նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների առկա փուլի արդյունքները և հետագա անելիքները: ՀՀ զինված ուժերի երկարաժամկետ զարգացումն ապահովելու համար Դավիթ Տոնոյանը հատկանշեց բարեփոխումների անհրաժեշտությունը ռազմական կրթության ոլորտում: ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ

ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմավարական պլանավորման վարչության պետ, գնդապետ Գ.Տավարածյանն իր հարակից զեկույցում անդրադարձավ զինված ուժերի զորային կառույցի բարեփոխումների, արագ արձագանքման կարողությունների ընդլայնման խնդիրներին` նախանշելով առաջիկա անելիքները:

Կոլեգիայի նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև մի շարք ոլորտների պատասխանատուներ, տեղի ունեցավ կարծիքների փոխանակում:

Ամփոփելով կոլեգիայի նիստը` ՀՀ պաշտպանության նախարարն ընդհանուր առմամբ դրական գնահատեց պաշտպանական բարեփոխումների նախորդ փուլում կատարված աշխատանքը և ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ հրամանատարական ղեկավար կազմին համապատասխան հրահանգեր ու ցուցումներ տվեց` պաշտպանական բարեփոխումները պատշաճ կերպով շարունակելու նպատակով հիմնական շեշտադրումը կատարելով կադրային քաղաքականության և պլանավորման, ծրագրավորման և բյուջետավորման համակարգի վրա, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---