5 հուլիսի 2001 - 20:26 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՈԿՏՐԻՆԱՅԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ԱՎԱՐՏԻՆ
. Հայաստանի ռազմական դոկտրինայի նախագծի նախնական տարբերակը արդեն պատրաստ է: ՀՀ Պաշտպանուոյան նախարարության արտաքին կապերի եւ ռազմական համագործակցության վարչության պետ Միքայել Մելքոնյանի խոսքերով` մշակման ժամանակ հաշվի է առնվել տարբեր երկրների փորձը, մասնավորապես` Թուրքիայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի: Որպես հիմք է ընդունվել ռուսական ռազմական դոկտրինան: Նախագիծը կուղարկվի համապատասխան պետական կառույցներին եւ գիտական կենտրոններին: Դրանից հետո փաստաթուղթը դուրս կբերվի համընդհանուր եւ ապա` խորհրդարանական քննարկման: