22 հոկտեմբերի 2010 - 20:58 AMT
Հայաստանի բնակիչները կարող են հույս չունենալ, թե ֆիքսված հեռախոսակապի սակագները կարող են նվազել

Հայաստանում, ինչպես աշխարհի այլ երկրներում, մշտապես նվազում է ֆիքսված հեռախոսակապից ստացվող եկամուտը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Վիմպելկոմ» ընկերության փոխնախագահ Դմիտրի Կրոմսկին, որը պատասխանատու է ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման համար: Ըստ նրա, ձայնային տվյալների փոխանցման մի մասը ժամանակի հետ կիրականացվի ինտերնետով:

Ինչպես պարզաբանել է «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, եկամուտի նվազումը հիմնականում կապված է բջջային կապի ավելի լայն կիրառության հետ, ինչպես նաև IP-տեխոնոլգիաների հետ: Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ֆիքսված կապի գների նվազում չի նախատեսվում, քանի որ հաշվի առնելով ընկերության ներդրումները ֆիքսված կապի ոլորտում, հարց է առաջանում այդ ծախսերը ծածկելու մասին:

Ըստ Կլիմկոյի, 2010թ. ավարտվեց Արմավիրի թվայնացումը, իսկ տվյալ պահի դրությամբ ավարտին է մոտենում Երևանի ԱՀԿ-ների թվայնացումը: