Երևանում կկայանա ժամանակակից դրամատուրգիայի փառատոն

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-30 Երևանում կանցնի ժամանակակից դրամատուրգիայի «Ներկայի վերականգնում» փառատոնը` ԱՊՀ երկրների, Բալթիայի ու Վրաստանի երկրների առաջատար դրամատուրգների ու ռեժիսորների մասնակցությամբ: Փառատոնը կանցնի հեղինակային ընթերցումների ձևաչափով: Այդ մասին PanARMENIAN.Net ndash;ի թղթակցին է հայտնել Ժամանակակից դրամատուրգիայի 1-ին միջազգային բաց փառատոնի դրամատուրգիական ստեղծագործությունների ժողովածուի տեքստերի խմբագիր, կինոռեժիսոր Վլադիմիր Բադասյանը:

Փառատոնի կազմակերպիչն է Ազգային թատերական ստեղծագործական միավորումը Հայաստանի մշակույթի նախարարության ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---