Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ գործակցության համար

Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնումը նոր խթան կհանդիսանա Հայաստան-ԵՄ գործակցության համար

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ռումինացի Տրայան Ունգուրիանուին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Սեւծովյան տարածաշրջանի հարցերով զեկուցող), բուլղարացի Անդրեյ Կովաչեւին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Հայաստանի հարցերով համազեկուցող) եւ Ֆրանկ Էնգելին (Եվրոպական ժողովրդական կուսակցություն, Լյուքսեմբուրգում ՀՀ պատվո հյուպատոս):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերը, մասնավորապես`ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Կողմերը կարեւորեցին խորհրդարանական կապերի զարգացումը, նշելով, որ Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնումը նոր խթան կլինի այդ գործակցության համար, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Կարինե Ղազինյանը ներկայացրեց արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի առանձնահատկությունները: Զրույցի ընթացքում կարեւորվեց տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանային այլ խնդիրների:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---