ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարո՞ղ է դառնալ Աբդուլլահ Գյուլը

ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը կարո՞ղ է դառնալ Աբդուլլահ Գյուլը

PanARMENIAN.Net - Իսլամական կոնֆերանսի կազմակերպության ներկայացուցիչ, դեսպան Մեհմեդ Կալյոնջուն ամերիկյան Foreign Policy ամսագրում տպագրված իր հոդվածում առաջարկել է 2016թ. Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Կալյոնջուն հիշեցրել է, որ վերջերս The New York Times-ը իր էջերում հոդված էր զետեղել, որտեղ գովաբանվում էին Թուրքիայի քաղաքական նախաձեռնությունները:

Հոդվածում ասվում է, որ Ահմեդ Դավութօղլուի վարած արտաքին քաղաքկանությունը կարող է առավել արդյունավետ լինել, եթե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Մեհմեդ Կալյոնջուն նշում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում, Գյուլը կկարողանա լուրջ որոշումներ կայացնել հավասարակշռված մոտեցում պահանջող հարցերում, հաղորդում է ТРТ-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---