23 հոկտեմբերի 2010 - 13:29 AMT
Ստեփան Սարգսյանի հուշամրցաշարում Հայաստանը կներկայացնեն ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ ըմբիշներ

Հոկտեմբերի 23-ին Վանաձորում մեկնարկեց Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի գավաթի գավաթակիր Ստեփան Սարգսյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը:

Մրցաշարին մասնակցում է 7 երկիր, Հայաստանի հավաքականի կազմում 45 ըմբիշ է ընդգրկվել:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասել է, որ մրցաշարին մասնակցում են ինչպես փարձառու, այնպես էլ սկսնակ մարզիկներ: «Մեջքի վնասվածքի պատճառով հանդես չի գա Ժիրայր Հովհաննիսյանը, չեն մասնակցի նաև Արթուր Առաքելյանն ու Էդգար Ենոքյանը»,-ասել է Բաղդադյանը:

Ըստ մարզչի, մրցաշարին երկամյա ընդմիջումից հետո կմասնակցի Եվրոպայի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մարտին Բերբերյանը: «Նա խնդիրներ ունի 120 կգ քաշային կարգում, և մենք նոր մարզիկի ենք որոնում, որը կկարողանա փոխարինել Ռուսլան Բասիևին»,-հավելել է Բաղդադյանը: