5 հուլիսի 2001 - 18:22 AMT
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՅՑԸ ԱՄՆ
. Լեռնային Ղարաբաղի եւ Հայ Ընդհանուր Բարեգործական Միության համագործակցության զարգացման հեռանկարները` ԱՄՆ-ում քննարկեցին ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը եւ Միության նախագահ Լուիզ-Սիմոն Մանուկյանը: Այցի շրջանակներում Ա.Դանիելյանը անցկացրեց հանդիպումներ հայկական ծագմամբ գործարարների հետ, որոնց ընթացքում ներկայացրեց հանրապետության տնտեսության տարբեր ոլորտների զարգացման կառավարության ծրագրերը: Հայ Հեղափոխական Դաշնակցություն Կենտրոնական Կոմիտեի անդամների հետ հանդիպման ընթացքում ԼՂՀ վարչապետը քննարկեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը: