Ջավախքի հայերի ու ադրբեջանցիների միջև լիակատար փոխըմբռնում և համագործակցություն է հաստատվել, գտնում է Սահակաշվիլին

PanARMENIAN.Net - Մինչև Վրտաստանի հարավում գտնվող Ծալկա քաղաքն ընկած ճանապարհի վերականգնումը կնպաստի հայաբնակ շրջանի ինտեգրմանը երկրի միասնական հասարակական-տնտեսական համակարգին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախարարների ու տնտեսական գծով ծառայությունների հետ հանդիպմանը:

Ըստ Սահակաշվիլու, նոր ճանապարհի շնորհիվ նորովի կբացահայտվի Ջավախքի ներուժը: «Վատ ճանապարհի պատճառով մարդկանց համար ավելի հեշտ էր հարաբերություններ հաստատել հարևան Հայաստանի հետ և այնտեղ արտահանել իրենց մթերքը»,-ասել է Սահակաշվիլին:

Վրաստանի նախագահը գտնում է, որ Ջավախքի ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը քաղաքական ու տնտեսական նշանակություն ունեն երկրի համար:

Սահակաշվիլին նշել է նաև, որ Ջավախքի ճանապարհների շինարարության վրա համերաշխորեն աշխատում են ինչպես հայերը, այնպես էլ ադրբեջանցիները, որոնց միջև հաստատվել է լիակատար փոխըմբռնում և համագործակցություն, հաղորդում է Գրուզիա օն-լայնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---