23 հոկտեմբերի 2010 - 16:15 AMT
Վարդան Բոստանջյանն առաջարկում է 2011 թվականի պետբյուջեի 0,5%-ը հատկացնել Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացմանը

Բյուջեի վերաբերյալ լսումների նպատակն է միջոցների առավելագույն ճիշտ բաշխումը Հայաստանի տնտեսության տարբեր ուղղությունների միջև: Այդ մասին 2011 թվականի ՀՀ բյուջեի մասին օրինագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ, պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի հարցին այն մասին, թե արդյոք չի կարելի պետբյուջեի 0,5%-ը հատկացնել փոքր և միջին բիզնեսին աջակցելու նպատակին, հայտնել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Սաֆարյանի խոսքով, այդ քննարկումների արդյունքում, եթե հաջողվի գտնել պատգամավորի կողմից առաջարկված միջոցների 0,5%-ը, ապա իհարկե կարելի է հատկացնել դրանք:

Բոստանջյանն իր հերթին համոզմունք է հայտնել, որ փոքր և միջին բիզնեսին ցածր տոկոսադրույքով բյուջետային վարկերի տեսքով միջոցներ հատկացնելն արդյունավետ կերպով կազդի այդ ոլորտի զարգացման վրա: «Այդպիսով մենք այդ տնտեսական սուբյեկտները դուրս կբերենք ծանր ֆինանսական դրությունից»,- ընդգծել է Վարդան Բոստանջյանը: