Տաթևի ճոպանուղու կայարաններում սպասասրահներ և սրճարաններ կկառուցվեն23 հոկտեմբերի 2010 - 18:36 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2012 թվականը «Տաթևի թևեր» ճոպանուղու երկու կայարաններում ծրագրվում է սպասասրահներ և սրճարաններ կառուցել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի տնօրեն Բեկոր Փափազյանը: Նրա խոսքով, ճոպանուղու բացումից հետո սկսվեց «Տաթևի վերածնունդ» նախագծի երկրորդ փուլի իրագործումը, որն իր մեջ ներառում է Տաթևի վանքի լիարժեք վերակառուցումն ու Գորիս քաղաքում, Հալիձոր և Տաթև ավաններում հյուրանոցների շինարարությունը: Բացի դրանից, մինչև 2016 թվականը ծրագրվում է ավարտել Գորիսում օդանավակայանի վերակառուցումը: 2010 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում գտնվող Տաթևում կայացավ «Տաթևի վերածնունդ» նախագծի բացման արարողությունը, որը նշանավորվեց աշխարհում ամենաերկար երկկողմանի ճոպանուղու գործարկմամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |