Բրիտանիան կօգնի Թուրքիային մտնել ԵՄ24 հոկտեմբերի 2010 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան և Մեծ Բրիտանիան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր «Եվրամիություն մտնելու վերաբերյալ բանակցություններում համագործակցելու մասին», հաղորդում է Anadolu Ajansi գործակալությունը: Փաստաթղթի տակ ստորագրել են պետնախարար և Թուրքիայի` ԵՄ մտնելու հարցում գլխավոր բանակցող Էղեմեն Բաղիսը և ԵՄ հարցերով բրիտանացի նախարար Դևիդ Լիդինգթոնը: Ստորագրման արարողությանը նախորդել են թուրք-բրիտանական բանակցություններ: «Մեծ Բրիտանիան երկիր է, որն ավելի լավ է հասկանում, թե ինչ վերելքների և անկումների միջով է անցնում Թուրքիան ԵՄ-ին միանալու գործընթացում, քանի որ Մեծ Բրիտանիայի բանակցությունները ԵՄ մուտք գործելու համար նույնպես բարդ են եղել»,- ասել է Բաղիսը և հավելել, որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի համար ոգեշնչման աղբյուր է ԵՄ ինտեգրվելու համար իր պարտականությունների կատարման հարցում: Իր հերթին, Լիդինգթոնը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրն ուղղված է շրջակա միջավայրի վերաբերյալ պահանջների կատարաման հարցում Թուրքիային օգնելուն, ինչը կամրապնդի երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |