Երևանում բացվել է «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը

Երևանում բացվել է «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Այսօր Երևանի «Մետրո» թատրոնում բացվել է «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնը: Փառատոնը բացեց կազմկոմիտեի անդամ, «Նախաբեմ» մշակութակրթական ասոցիացիայի փոխնախագահ Գարիկ Ղազարյանը: Փառատոնը նվիրված է հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի 135-ամյակին:

Փառատոնին ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարության արվեստի կառավարման վարչության գլխավոր փորձագետ Վարդան Գրիգորյանը, որը նշել է, թե տվյալ փառատոնի անցկացումն արդեն ավանդական է դարձել: Գրիգորյանը նաև ընթերցել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղերձը, որտեղ նա շնորհավորել է փառատոնի 10-ամյակն ու նշել է թատրոնի կարևորությունը մարդկանց կյանքում:

Իր հերթին դերասան Երվանդ Մանարյանն ասաց, որ փառատոնի անցկացումը տոն է իր համար: «Մեր ժողովրդի համար թատրոնն առաձնահատուկ նշանակություն ունի, դարեր շարունակ, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, նրա հոգևոր պահանջները լրացրել է թատրոնը»,-ասել է նա:

Իր կողմից «Նախաբեմ» ասոցիացիայի նախագահ Գեորգի Խոջոյանն ասել է, որ, հավանաբար, փառատոնի յուրաքանչյուր ներկայացում երկու անգամ կցուցադրվի, քանի որ թատրոնի տեղերը սահմանափակ են: «Չնայած նրան, որ մեր ներկայացումների քանակը չպետք է գերազանցի 20-ը, այս տարի մենք կցուցադրենք 36 ներկայացում»,-նշել է Խոջոյանը՝ հավելելով, որ փառատոնի վերջին ներկայացումը կլինի 225-րդը:

Փառատոնը բացվեց «Մետրո» թատրոնի «Լոռվա ձոր» ներկայացմամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---