25 հոկտեմբերի 2010 - 15:54 AMT
Հայաստանի և Յեմենի ֆուտբոլի ֆեդերացիաները շարունակում են քննարկել ընկերական հանդիպում անցկացնելու հնարավորությունը

Հայաստանի առաջնության «Ուլիս»- «Փյունիկ» խաղից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսում «Փյունիկի» և Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին մրցակցի դաշտում Հայաստանի հավաքականը կարող է անցկացնել ընկերական խաղ Յեմենի հավաքականի հետ:

PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՖՖ մամլո ծառայությունից հայտնել են, որ երկու երկրների ֆեդերացիաների միջև բանակցությունները շարունակվում են, և վերջնական արդյունքները հայտնի կլինեն մի քանի օրվա ընթացքում: