«Նռան հատիկի» կազմակերպիչները հուսով են, որ ապագայում փառատոնը կանցկացվի նաև Արցախում25 հոկտեմբերի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Այս տարի «Նռան հատիկ» փառատոնին կմասնակցեն թատերական խմբեր Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից, Ջավախքից ու Իրանից: Կարելի է ասել, որ մենք արդեն դուրս ենք գալիս միջազգային ասպարեզ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Նախաբեմ» մշակութակրթական ասոցիացիայի փոխնախագահ Գարիկ Ղազարյանը Երևանի «Մետրո» թատրոնում տեղի ունեցած «Նռան հատիկ» 10-րդ մանկապատանեկան թատերական փառատոնի բացմանը: Նա հավելել է, որ անցյալ տարի փառատոնին մասնկցել են նաև թատերական խմբեր Ֆրանսիայից: Ղազարյանը նշել է նաև, որ փառատոնի շրջանակներում ներկայացումները կանցնեն նաև «Համազգային» թատրոնում և Շիրակացու անվան ճեմարանում: «Մենք նաև շատ կցանկանայինք, որ փառատոնն անցներ նաև Ղարաբաղում»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ ապագայում դա հնարավոր կլինի: Փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 30-ը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |