25 հոկտեմբերի 2010 - 17:25 AMT
Կայացավ 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել 23 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT23044116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 1,4 մլրդ դրամ 1, որից մրցակցային` 1,3 մլրդ դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 956,3 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.2163% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.4000%: Աճուրդին մասնակցել 5 դիլեր և գանձապետական պահառուն: