«ԱրմենՏել» ընկերությունը նվազեցնում է «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագինը

«ԱրմենՏել» ընկերությունը նվազեցնում է «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագինը

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար «Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայության սակագնի նվազեցման մասին: 2010թ-ի նոյեմբերի 1-ից ծառայության ակտիվացման արժեքը կկազմի 1000 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն: Գումարը գանձվում է միայն ծառայության միացման համար: Ամսական բաժանորդային վարձ նախատեսված չէ:

«Կապի միասնական օպերատոր «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է սակագների իջեցման իր քաքականությունը, որը վերաբերում է նաև լրացուցիչ ծառայություններին: Վստահ եմ, որ գնագոյացման հավասարակշռված մոտեցման ռազմավարությունը թույլ կտա մեզ պահպանել առաջատարի դիրքերը և համապատասխանելերկրի հեռահաղորդակցության շուկայի ժամանակակից պահանջներին», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Զանգող համարի ներկայացման արգելում» ծառայությունը թույլ է տալիս փակել զանգող բաժանորդի հեռախոսահամարը, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---