Հայաստանի հետ լավ հարաբերությունները չեն խանգարում Բելառուսինի զինել ադրբեջանցիներին

PanARMENIAN.Net - Բաքվի մերձակայքում հատուկ այդ նպատակի համար կառուցված գործարանում վերականգնվում են «Պեչորա-2ՏՄ» զենիթահրթիռային համալիրները: Այստեղ Բելառուսից ժամանած մասնագետները արմատապես արդիականացում են անցկացնում՝ գրեթե 70 տոկոսով բարելավելով այդ համալիրների հնարավորությունները: Ինչպես հայտնում է 1news.az-ը, հղում անելով բելառուսական ՍՏՎ հեռուստաալիքին, Մինսկում նախագծված մանիպուլայտորը թույլ է տալիս հաշված րոպեներում փակել տեխնիկան, իսկ բելառուսական ՄԱԶ-երը՝ արագ փոխել դիրքը՝ խուսափելու համար հակառակորդի ինքնաթիռների պատասխան հարվածից: Նախկինում այդ գործողությունը մոտ մեկ ժամ էր գրավում:

Պայմանագրի պարտադիր պայմանը ադրբեջանցի զինվորականների ուսուցումն է և մարտական նախապատրաստումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---