«Կառնետ-ԱՄ» ընկերությունը սկսել է WiMAX ցանցի փորձնական շահագործումը Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - «Կոմսթար-ՕՏՍ» ընկերության դուստր «Կառնետ-ԱՄ» ընկերությունը սկսել է WiMAX ցանցի փորձնական շահագործումը Ծաղկաձորում: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել ընկերության դուստր ձեռնարկությունում, 2010թ. հոկտեմբերից «Կառնետ-ԱՄ» ընկերությունը Ծաղկաձորում գործարկել է բջջային WiMAX զարգացման նախագիծը, որը մի տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս անլար ինտերնետի ծառայություն մատուցել: Նախագծում կիրառվում է OmniMAX-ի լուծումը, որը թույլ է տալիս լայնաշերտ անլար ինտերնետ ապահովել տարբեր տիպի օգտագործողների համար՝ ինչպես ֆիքսված, այնպես էլ բջջային: OmniMAX-ի լուծման մշակողն ու արտադրողը INTRACOM TELECOM-ն է, որը «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկությունն է և ապահովում է նաև սարքավորումների մոտաժման, կապուղիների կազմակերպման ու տեխնիկական աջակցության աշխատանքները: Փորձնական նախագծի շրջանակներում տեղադրվել է OmniMAX բազմասեկտոր բազային կայանը, որը ապահովում է մատչելիություն և ծածկույթ ամբողջ քաղաքի տարածքում: Տվյալ նախագծի հաջողության դեպքում, ընկերությանը հասանելի կդառնան այլընտրանքային սարքավորումները՝ ցանցի հետագա ընդլայնման համար:

«Կառնետ-ԱՄ» ընկերությունն առաջինը Հայաստանում ձեռնամուխ եղավ ազգային ծավալի ցանցի հայեցակարգի իրականացմանը՝ հիմնվելով WiMAX տեխնոլոգիայի վրա, ընդ որում ցանցի հասանելիությունը ապահովվում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի 19 խոշոր քաղաքներում: Տեխնոլոգիայի հնարավորությունները ծառայությունների հասանելիություն են ապահովում բնակավայրերից մինչև 20 կմ հեռավորության վրա , ինչը ապահովում է ցանցի հասանելիությունը նաև գյուղական շրջաններում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---