Արտակ Զաքարյան. Ռազմական գործողություններ սկսելով` Ադրբեջանը կստանա 1990-ական թվականների արդյունքը26 հոկտեմբերի 2010 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կոնկրետ հասցեատեր ունենան: Այսինքն, ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է ուղղակի կերպով դատապարտի ադրբեջանական կողմի ռազմատենչ հայտարարությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի հետ շփման գծում նրա սադրանքները: Այդ մասին ՀՀ ԱԺ նիստում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը բավական քիչ է, քանի որ տվյալ դեպքում այդ երկիրը կկորցնի միակ հաղթաթուղթը` իր նավթագազային ռեսուրսների գրավչությունը միջազգային հանրության համար: Նա ընդգծել է նաև, որ եթե անգամ Ադրբեջանը փորձի ռազմական գործողություններ սկսել, նա կստանա նույն պատասխանը, որին արժանացավ 1990-ական թվականների պատերազմի ժամանակ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |