Հայաստանի նախագահն ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին26 հոկտեմբերի 2010 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներին: Նրանք Հայաստանում են գտնվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին մասնակցելու նպատակով: Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում խորհրդի նիստի անցկացումը` ընդգծելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ կանոնադրական և ոլորտային մարմինների աշխատանքին: Սերժ Սարգսյանը կարևորել է մաքսային ծառայությունների կողմից իրականացվող աշխատանքը` ուղղված ԱՊՀ մասնակից պետությունների տնտեսությունների ինտեգրման խորացմանը, մաքսային օրենսդրությունների մերձեցմանն ու ներդաշնակեցմանը, ընթացակարգերի կատարելագործմանը, որի շնորհիվ նաև հնարավորություն է ստեղծվում առաջացող խնդիրներին համատեղ լուծումներ գտնելու: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ մաքսային ծառայությունների ղեկավարների երևանյան նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերն ու դրանց վերաբերյալ կայացվելիք որոշումները թույլ կտան նոր որակի բարձրացնել մաքսային ծառայությունների միջև համագործակցությունը: Այդ ամենը, նախագահի խոսքով, կնպաստի մասնակից պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացմանը, տնտեսվարող սուբյեկտների գործունեության ակտիվացմանն ու, ի վերջո, տնտեսության զարգացման հետ միասին` քաղաքացիների բարեկեցությանը, ինչը բխում է ցանկացած պետության շահերից: Հանդիպման մասնակիցները շնորհակալություն են հայտնել նախագահին` Երևանում նիստն անցկացնելու հրավերի համար, նշելով, որ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած հանդիպումներն անցնում են բավականին գործնական մթնոլորտում և փոխադարձաբար օգտակար են: Նրանք Սերժ Սարգսյանին ներկայացրել են ընդհանուր խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Վիզլեր․ Ռազմագերիների ազատ արձակումը նախապայման է խաղաղության հասնելու համար Նա հավելել է, որ Լյուքսեմբուրգը ողջունում է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը |