Վիկտոր Դալլաքյան. 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին

Վիկտոր Դալլաքյան. 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները պետական հեղաշրջման փորձ էին

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ի իրադարձությունները լավ կազմակերպված պետական հեղաշրջման փորձ էին, որի նպատակն էր վերանայել 1998թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները»,- PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը:

«Քանի որ ես այդ օրը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում էի և մոտ 40 րոպե զրուցել եմ ահաբեկիչներից մեկի՝ Վրամ Գալստյանի հետ, ես հասկացա, որ ահաբեկիչները դրսից օգնության են սպասում: Նրանք հուսով էին, որ դրանից հետո կգումարվի ՀՀ ԱԺ նիստ և կընտրվի նոր կառավարություն: Սակայն, երբ նրանք գիտակցեցին, որ նրանց ուղղակի օգտագործել են, խուճապի մատնվեցին և հանձնվեցին: Այսինքն նրանց ներշնչել էին, որ կատարված ոճրագործությունից հետո այդ նույն ուժերը կաջակցեն նրանց»,-ասել է նա: Ըստ նրա, այդ մարդկանց ուղղակի զոմբիավորել են:

1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչության արդյունքում Նաիրի Հունանյանի գլխավորած ահաբեկիչների ձեռքից զոհվեցին ՀՀ ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, ՀՀ ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանն, Արմենակ Արմենակյանն ու Լեոնարդ Պետրոսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---