27 հոկտեմբերի 2010 - 15:06 AMT
ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի ճակատագիրը կորոշվի մինչև հոկտեմբերի 28-ի կեսօրը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ, բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղի ունեցավ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկումը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա, այս պահի դրությամբ դեռևս համաձայնություն ձեռք չի բերվել: Այդ համատեքստում նա նշել է, որ քննարկման ժամանակ կոալիցիան կոչ արեց հանել օրինագիծը քառօրյայի օրակարգից, իսկ ընդդիմությունը պնդեց, որ այն կամ ընդունվի առաջին ընթերցմամբ կամ ներառվի մեծ օրակարգում: Հովհաննիսյանը նշեց նաև, որ այդ հարցը կորոշվի մինչև հոկտեմբերի 12:00-ն: