ԱՊՀ երկրները կարգավորում են մաքսային խախտումները կանխելու համար գործողությունների անցկացման մեխանիզմը

ԱՊՀ երկրները կարգավորում են մաքսային խախտումները կանխելու համար գործողությունների անցկացման մեխանիզմը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ԱՊՀ անդամ-երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների 52-րդ նիստին: «Երևանում նիստը երրորդ անգամ կազմակերպելու փաստն ընդգծում է Հայաստանի շահագրգիռ լինելը տարածաշրջանային համագործակցության ակտիվացման մեջ: ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը, որոնք նպաստելու են մեր երկրների առևտրատնտեսական պոտենցիալի առավելագույն օգտագործմանը»,- ասել է վարչապետը:

Նա նաև նշել է, որ կարգավորվում է մաքսային խախտումները կանխարգելելու համար գործողությունների անցկացման մեխանիզմը: «Ես համոզված եմ, որ հանցավոր խմբավորումները հիմնականում ստվերային տնտեսություն են ստեղծում: Հաշվի առնելով այդ հանգամանքը, մաքսային ծառայությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, մաքսային արժեքը որոշելու և ռիսկերը կառավարելու հետ կապված հարցերը պետք է առաջնային լինեն ԱՊՀ մաքսային ծառայությունների գործունեության մեջ»,- ասել է Սարգսյանը:

ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993-ի դեկտեմբերի 23-ին տնտեսական միություն ստեղծելու մասին համաձայնագրի դրույթներն իրագործելու նպատակով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---