Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

Միխայիլ Սահակաշվիլի. Վրաստանը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: «Հարկավոր է սկսել խոսել միմյանց հետ: Մենք դա միշտ ենք արել՝ անկախ նրանից, որ Ռուսաստանը օկուպանտ է ու զավթիչ, անկախ նրանից, որ նա իրենց տներից է զրկել ամենատարբեր ազգությունների մարդկանց: Եվ Ռուսաստանը պնդում է, թե եկել էր պաշտպանելու նրանց»,-ասել է Սահակաշվիլին: Ըստ նրա, Թբիլիսին պատրաստ է երկխոսության գնալ Մոսկվայի, ոչ թե, օրինակ, Ցխինվալի հետ, քանի որ տվյալ պահին Հարավային Օսեթիայում բնակվում է ընդամենը 6000 մարդ»:

«Ինչպե՞ս է դա հնարավոր՝ պարոն Մեդվեդևը պաշտոնական այցով ժամանում է 6 հազար մարդ բնակչություն ունեցող պետություն: Մյուս բոլոր օսերը փախել են Վրաստանի տարբեր վայրեր, մենք նույնսիկ նոր քաղաք ենք կառուցել նրանց համար»,-պնդում է Վրաստանի նախագահը:

«Հիմա հարկավոր է խոսել, բայց խոսել ոչ թե այդ թվացյալ պետության հետ, որին աշխարհում ոչ ոք լուրջ չի ընդունել և չի ճանաչել, այլ Վրաստանի հետ: Մենք պատրաստ ենք բանակցությունների առանց նախապայմանների: Բոլոր խնդիրները հարկավոր է լուծել բանակցությունների միջոցով: Մենք իրատես ենք, մենք պրագմատիկ ենք, մենք գիտակցում ենք, որ դա շատ վտանգավոր է՝ ունենալ կողքին մի հարևանի, որը թշնամի է, առավել ևս նման խոշոր հարևանի, այս դեպքում դա Ռուսաստանն է: Նման հարևանի հետ հարկավոր է երկխոսություն վարել»,-ասել է Սահակաշվիլին, հաղորդում է Georgia Times-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---