3 հուլիսի 2001 - 18:19 AMT
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻ ԱՅՑԸ ԻՐԱՆ
. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Քյամալ Խարազին մինչեւամռան վերջը պաշտոնական այցով կայցելի Բաքու: Նախատեսվում է, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Կասպից ծովին նոր իրավական ստատուս տալու խնդիրը: Այցի ընթացքում ԻԻՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին կընդունի Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, որին նա կհանձնի նախագահ Մուհամմադ Խաթամի Իրան կատարելու պաշտոնական այցի հրավերքը: Ինչպես հայտնի է, 1997թ. Խատամի ԻԻՀ հախագահ ընտրվելու պահից ադրբեջանական պետության ղեկավարը տարբեր պատրվակներով հետաձգում էր իր այցը Իրան: