ՀԿԵՈւ-ն հայտարարում է ընկերության վերաբրենդավորման մասին

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հայտարարում է վերաբրենդավորման սկիզբը, որի շրջանակներում կվերամշակվի ֆիրմային նոր անունը, ինչպես նաև նրա գաղափարախոսությունն ու ոճը:

Վերաբրենդավորման հիմնական նպատակն է ստեղծել Հայաստանում առաջատար տրանսպորտային ընկերության բրենդը, որը կներկայացնի հանրապետությունը արտերկրում և կկատարի կարևոր սոցիալական ֆունկցիա՝ տրանսպորտի մատչելիության ապահովումը բնակչության համար: Այսօր Հայաստանի Հանրապետության Կառավարությունը ակտիվորեն ներգրավված է «ՀԿԵ» ՓԲԸ-ի ծրագրերում: Համատեղ իրականացվում է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթուղային ճյուղի կառուցման ծրագիրը, որը մեծ ռազմավարական նշանակություն ունի պետության տնտեսության համար: Նոր ապրանքանիշը հանրապետության համար 3-5 տարի հետո կդառնա ազգային գանձ, նոր խորհրդանիշ և հպարտություն:

Այսպիսի ապրանքանիշի իրականացման ռազմավարությունը համապատասխանում է «ՀԿԵ» ՓԲԸ խոշոր բաժնետեր «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հետաքրքրություններին և ընդգրկված է կոնցեսիոն պայմանագրի իրականացման մեջ: «ՌԵ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը իր՝ այս ամռանը իրականացված Հայաստան այցի ժամանակ հույս հայտնեց, որ «երկաթուղային տրանսպորտը մեծ ավանդ կունենա թե' Հայաստանի տնտեսության, թե' հասարակության զարգացման մեջ»:

Վերաբրենդավորման ընթացքին կարող է մասնակցել Հայաստանի յուրաքանչուր քաղաքացի: Ընկերության կայքում կստեղծվի հատուկ վերաբերնդավորման բաժին, որտեղ կքննարկվեն և կհրապարակվեն վերջին վերամշակումները, բրենդի գաղափարախոսությունն ու դիզայնը: Բացի դրանից, նախագծի իրագործման շրջանակներում նախատեսված են կլոր սեղանների և հանդիպումների կազմակերպում համապատասխան մասնագետների, ինչպես նաև երկրի տնտեսական ու քաղաքական իստաբլիշմենտի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---