Կարեն Վարդանյանը չի հավատում, որ Հայաստանում շուրջ 1,5 մլն իրական ինտերնետ օգտագործող կա

Կարեն Վարդանյանը չի հավատում, որ Հայաստանում շուրջ 1,5 մլն իրական ինտերնետ օգտագործող կա

PanARMENIAN.Net - Հայտարարությունն այն մասին, թե, իբր, Հայաստանում 1,5 մլն մարդ օգտվում է ինտերնետից, որոշ չափով գովազդային բնույթ է կրում, գտնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Ինտերնետից օգտվողների վիճակագրությունը հաշվառման մեթոդաբանության հարց է: Եթե հաշվի առնենք բջջային ինտերնետից օգտվողների քանակը, ապա 1,5 մլն վերաբերյալ վիճակագրությունը ճիշտ է: Սակայն, հարկավոր է հաշվի առնել ինտերնետի իրական օգտագործողներին՝ DSL-ով, մալուխային կապուղիներով»,-հոկտեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Կարեն Վարդանյանը: Ըստ նրա, հարկավոր է ճիշտ որոշել այն «զրոյական կետը«, որից մեկնարկեց ինտերնետի բաժանորդների աճը Հայաստանում:

Ինչպես հոկտեմբերի 26-ին լրագրողներին էր հայտնել Հայաստանի Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի ամդամ Սամվել Արաբաջյանը, 2010թ. հոկտեմբերի 1-ի տվյալներով Հայաստանում ինետրնետից օգտվողների թիվը հասնում է 1,5 մլն՝ հաշվի առնելով բջջային ինտերնետ օգտագործողներին, այն դեպքում, երբ լայնաշերտ ինտերնետ օգտագործողների քանակը շուրջ 160 հազար է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---