27 հոկտեմբերի 2010 - 18:22 AMT
Խորհրդարանական կոալիցիան առաջարկել է «Ժառանգությանը» 2 ամսով հետաձգել ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի վերաբերյալ քվեարկությունը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած «Ժառանգության» ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագծի քննարկման ժամանակ կոալիցիան վերջին քայլն արեց՝ հայտարարելով, որ ցանկացած գործողության համար պատասխանատուներ պետք է լինեն: «Ժառանգությունը» չի կարող պատասխանատվություն կրել իր առաջարկի համար: «Մենք առաջարկում ենք, որ օրինագիծը մնա ԱԺ շրջանառության մեջ»,-հայտարարել է Հայաստանի ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը:

Ըստ Սահակյանի, այսօրվա քննարկման ժամանակ նա առաջարկել է «Ժառանգություն» խմբակցությանը հետաձգել քվեարկությունը մինչ Աստանայում կայանալիք հանդիպումը: «Այդպիսով, օրինագիծը օրակարգում կմնա ևս 2 ամիս»,-ասել է Սահակյանը՝ հավելելով, որ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ մարդիկ խնդիրը քննարկելու փոխարեն, ցանկանում են այդ հարցը դոգմայի վերածել՝ իբր, թե «մինչ այդ ամեն ինչ սխալ էր գնում և այժմ նրանք ցանկանում են շտկել իրավիճակը»:

«Մենք կողմ չենք դրան; Մենք բազմիցս հայտարարել ենք, որ նման օրինագիծը չի կարող ընդունվել խորհրդարանում, քանի որ այդ հարցի պատասխանատուն երկրի ղեկավարությունն է ի դեմս ՀՀ նախագահի, որը վաղաժամ է համարում այդ նախաձեռնությունը»,-ասել է Սահակյանը: Նա հավելել է, որ եթե օրինագիծն ընդունվի, այն շահարկումների առարկա կդառնա Հայաստանի թշնամիների համար:

Ըստ նրա, եթե ընդդիմությունը չհամաձայնվի հետաձգել քվեարկությունը 2 ամսով, ապա օրինագիծը չի ընդունվի: «Իսկ մնացածը, թե ինչ մենք կձեռնարկենք, որ օրինագիծը չանցնի, արդեն տեխնիկայի հարց է, ամեն դեպքում, օրինագիծը չի անցնի»,-ասել է Գալուստ Սահակյանը: Նա ընդգծել է, որ նման օրինագծի դեմ քվեարկելը շատ պատասխանատու հարց է և երկրի ղեկավարությունը պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը: «Մենք չենք կարող կիսել մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ հարցը իշխանությունների ու ընդդիմության միջև: Դա պետք է քննարկել Հայաստանի բնակչության բոլոր շերտերի հետ և բավական լուրջ խորհրդակցություններ անցկացնել»,-ասել է նա: