Երևանն ու Բաքուն կարող են համատեղ որոշման հանգել Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի սկզբին, գտնում է Ռուսաստանի նախագահը

Երևանն ու Բաքուն կարող են համատեղ որոշման հանգել Ղարաբաղի վերաբերյալ դեկտեմբերի սկզբին, գտնում է Ռուսաստանի նախագահը

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Ադրբեջանը կարող են համատեղ որոշման հանգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ մինչ դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացումը»,- հաղորդել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:

«Այսօր մենք զբաղվել ենք այս թեմայով և պայմանավորվել այն մասին, որ այժմ մնում են կարգավորման սկզբունքների վերաբերյալ հարցերը, որոնք հետագայում պետք է դրվեն հաշտության պայմանագրի հիմքում, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի ճանապարհ ենք անցել, որը հիմք է տալիս հուսալու, որ այն դեպքում, եթե կողմերը լավ աշխատեն մոտակա ամսվա ընթացքում, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում մենք կարող ենք կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակի հանգել»,- ասել է Մեդվեդևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---