27 հոկտեմբերի 2010 - 19:38 AMT
Հայաստանի կառավարությունը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար

Ծանր տնտեսական պայմաններում արտագաղթի մակարդակն երկրում, անշուշտ, բավականին բարձր է: Սակայն, Հայաստանի կառավարությունը ձգտում է բարենպաստ պայմաններ ստեղծել հայրենադարձության համար: Այդ մասին ԱԺ-ում կառավարական ժամի շրջանակներում, պատասխանելով պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հարցին, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ըստ Սարգսյանի, արդեն հայրենադարձության միտում է նկատվում Միջին Ասիայից: «Հայաստանի կառավարությունն այս հարցի շուրջ քննարկումներ է անցկացնում տեղական և միջազգային փորձագետների հետ, քանի որ միջազգային փորձն այդ հարցում շատ կարևոր է»,-ասել է Տիգրան Սարգսյանը: