27 հոկտեմբերի 2010 - 20:10 AMT
2011-ի Հայաստանի բյուջեից միջոցներ կհատկացվեն Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար

«Ադրբեջանի հակահայկական քարոզչության թեման համալիր մոտեցում է պահանջում, և մենք համատեղ ջանքերով պետք է հանդես գանք բոլոր ճակատներով` համաշխարհային հանրությանը ներկայացնելով հայկական կողմի դիրքորորշումը»,- խորհրդարանական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանի հարցին:

Նրա խոսքերով, այս հարցում մեծ նշանակություն ունի արտասահմանյան մամուլը, քանի որ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ծախսում իր նյութերը ողջ աշխարհով տարածելու համար: «Այս ոլորտում մենք շատ անելիքներ ունենք: 2011-ի Հայաստանի բյուջեից միջոցներ կհատկացվեն Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ պայքարելու համար»,- ասել է վարչապետը: