27 հոկտեմբերի 2010 - 21:42 AMT
Գալուստ Սահակյանը խորհուրդ է տվել Ադրբեջանին չաղաղակել «պատերազմ», իսկ հետո թաքնվել առնետի նման

Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև այսօրվա եռակողմ հանդիպումից պետք չէ անակնկալներ և սենսացիաներ սպասել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Սահակյանի խոսքերով, դա հերթական հանդիպում է, և այն ավելի կարևոր է ադրբեջանական կողմի համար, քան հայկական: «Չի կարելի նապաստակի նման աղաղակել «պատերազմ», իսկ հետո առնետի նման թաքնվել»,- ասել է Սահակյանը: