Ռուսաստանն Աստրախանում արեց այն, ինչ պետք է աներ՝ պահպաներ ստատուս-կվոն և հրադադարի ռեժիմը

Ռուսաստանն Աստրախանում արեց այն, ինչ պետք է աներ՝ պահպաներ ստատուս-կվոն և հրադադարի ռեժիմը

PanARMENIAN.Net - Ռուսական կողմն Աստրախանում արեց այն, ինչ պետք է աներ՝ պահպաներ ստատուս-կվոն և հրադադարի ռեժիմը: Այդ մասին Երևանում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

Ըստ նրա, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ևս դեմ չէին այդ հանդիպմանը: «Ես չգիտեմ, թե ինչու հանդիպումը տեղի ունեցավ հենց հոկտեմբերի 27-ին, սակայն, այն, որ դա պետք է տեղի ունենար Աստանայի ԵԱՀԿ գագաթնաժողովից առաջ, հստակ է: Այդ փաստը բխում է ՌԴ շահերից, որը կարևորում է գագաթնաժողովը: Հանդիպմանը հաջողվեց գոնե ինչ-որ բանի հասնել և, ավելին, ես չէի ակնկալում, որ համատեղ հայտարարություն կլինի: Սակայն նման անբովանդակ տեքստի դեպքում, գոնե պետք է ինչ-որ ցանկություններ լինեն»,-ասել է քաղաքագետը:

Իսկանդարյանը ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ չկար Մայնդորֆ բառը, քանի որ դա շատ տհաճ է Բաքվի համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---