3 հուլիսի 2001 - 00:07 AMT
ՉՃԱՆԱՉՎԱԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԻԴԻՊԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ
. Այսօր Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց Լեռնային Ղարաբաղի,
Աբխազիայի, Մերձդնեստրի - Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունը: Չորս հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը նախատեսվում է քննարկել այդ երկրներիմ կոնֆլիկտի կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Մերձդնեստրի - Հարավային Օսեթիայի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցության արդյունքներով պլանավորվում է ընդունել ամփոփիչ կոմյունիկե: