28 հոկտեմբերի 2010 - 13:28 AMT
«Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի հաճախորդների քանակն ավելացել է 28 տոկոսով

2010-ի հոկտեմբերի 26-ի դրությամբ «Առէկսիմբանկ` Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն տրամադրել է իր ծառայությունները 46 721 հաճախորդի, որոնցից 44 211-ը ֆիզիակական, իսկ 2 150-ը՝ իրավաբանական անձինք են` փոքր, միջին և խոշոր ձեռնարկատիրության ներկայացուցիչներ:

2009-ի նույն շրջանի համեմատ բանկի հաճախորդների քանակն ավելացել է 28 տոկոսով: