Աշոտ Վարդապետյան. Մրցակիցները շատ լուրջ են վերաբերվում «Միկային» և լավ են պատրաստվում նրա հետ խաղերին

Աշոտ Վարդապետյան. Մրցակիցները շատ լուրջ են վերաբերվում «Միկային» և լավ են պատրաստվում նրա հետ խաղերին

PanARMENIAN.Net - Շախմատի «Միկա» կանանց ակումբի շախմատիստուհիները, որոնք բրոնզե մեդալներ են նվաճել Եվրոպայի առաջնությունում, և ակումբի ղեկավար Աշոտ Վարդապետյանը հոկտեմբերի 28-ին հանդիպել են լրագրողների հետ:

Վարդապետյանը նշել է, որ երրորդ տեղը Եվրոպայի առաջնությունում վատ ցուցանիշ չէ: «Մեր ակումբին մրցակիցները շատ լուրջ են վերաբերվում «Միկային» և լավ են պատրաստվում նրա հետ խաղերին: Եթե նախկինում թիմում հիմնականում այլ երկրների շախմատիստներ էին մասնակցում, ապա այժմ այնտեղ հանդես են գալիս հիմնականաում հայուհիներ և միայն մեկ այլազգի շախմատիստուհի կա՝ Հնդկաստանից:

Ըստ «Միկայի» ղեկավարի, ուրախալի է, որ շախմատիստուհիները կարողացան լավ արդյունքներ ցույց տալ նաև անհատական վարկանիշում՝ Լիլիթ Գալոյանը ոսկե մեդալի արժանացավ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Արիկա Դրոնովալին արծաթե մեդալներ ստացան:

«Առաջնությանը մասնակցում էին շատ ուժեղ ակումբներ, որոնք իրենց կազմով կարող են համեմատվել աշխարհի հավաքականի հետ: Օրինակ, «Մոնտե Կառլոյի» հավաքականում հանդես էին գալիս շատ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստուհիներ»,-հավելել է Վարդազարյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---