«Կարոլինա» ընկերության բնական հյութերի տուփերի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները

«Կարոլինա» ընկերության բնական հյութերի տուփերի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը։

Ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։ Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։ Ըստ ծրագրի կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը ևս, ինչպես համանման մյուս նախագծերը, որոնք հաստատվում են ՀՀ կառավարությունում, պետք է լայնորեն լուսաբանվեն մամուլում և ենթարկվեն հասարակական վերահսկողության, քանի որ այդ տնտեսվարողների համար ստեղծվում են աշխատանքի արտոնյալ պայմաններ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---