Նոր ատոմային էներգաբլոկների շինարարությամբ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 5 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - Հայաստանում գործում է շուրջ 1400 ռուս-հայկական ընկերություն համատեղ կապիտալով, լրագրողներին «EXPO-RUSSIA Armenia 2010» երրորդ ամենամյա ռուսական արդյունաբերական ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը:

Նրա խոսքերով, նոր ատոմային էներգաբլոկների շինարարությամբ Հայաստանում ռուսական ներդրումների ընդհանուր ծավալը կհասնի 5 մլրդ դոլարի:

Իր հերթին«Ատոմէներգանախագիծ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Սերգեյ Ելֆիմովն ասել է, որ «Ատոմէներգանախագիծ» ԲԲԸ-ն պատրաստ է առաջարկել իր ծառայությունները հայկական նոր ԱԷԿ-ի շինարարության համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---