28 հոկտեմբերի 2010 - 18:16 AMT
Կայացել է 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով 1 մլրդ դրամ ծավալով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի պահանջարկը 2,97 մլրդ դրամ, որից բոլորը մրցակցային: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 978 մլն դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8834% է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8834%: Աճուրդին մասնակցել է 8 դիլեր և գանձապետական պահառուն: