Բաքվում դժգոհ են Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների չեզոք դիրքորոշումից Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը արդի Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է, սակայն գործընկերության զարգացմանը խոչընդոտող հարցերից մեկն այն փաստն է, որ Մոսկվան մինչ օրս միանշանակ կերպով չի սատարում Բաքվի շահերին Ղարաբաղի հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հանրային և քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը:

«Կարող է արյդո՞ք Ռուսաստանն այսօր միանշանակ կերպով սատարել Ադրբեջանի շահերին: Կարո՞ղ է արդյոք ՌԴ-ն այսօր հայերին ագրեսորներ անվանել ու սատրել ադրբեջանցիների դիրքորոշմանը: Կարող է, եթե ցանկանա: Սակայն, Ռուսաստանի նման քայլը ինքնաբերաբար կվատթարացնի նրա հարաբերություններն այլ երկրների հետ: Ուստի, Ռուսաստանն, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահ երկրների չեզոք դիրքորոշումից Ղարաբաղի հարցում»,-ասել է Հասանովը:

Ըստ Ալի Հասանովի, բոլոր համանախագահ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձևի քննարկման ժամանակ հրաժարվեցին քվեարկել նրա օգտին՝ բացատրելով դա չեզոքությամբ: «Այդ երկրները չպետք է չեզոք մնան, այդ երկրները ձևավորում են միջազգային իրավունքը, իսկ Ադրբեջանի միջազգային իրավունքը խախտված է: Մյուս երկրները հաշվի են առնում այդ առաջատարների երկրների կարծիքը»,-ասել է Հասանովը:

«Ադրբեջանը ոչ մի կերպ չի կարող ազդել ՌԴ քաղաքականության վրա, մասնավորապես, ռուս-հայկական հարաբերությունների հարցում: ՌԴ հարաբերություններն այլ երկրների հետ չպետք է ազդեն Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վրա»,-ասել է Ալի Հասանովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---