ԱՄՆ հայ ընտրողները միշտ ակտիվորեն մասնակցում են երկրի ընտրություններին

ԱՄՆ հայ ընտրողները միշտ ակտիվորեն մասնակցում են երկրի ընտրություններին

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքը, որը հաշվվում է կես միլիոն, որոնցից ձայնի իրավունք ունեն մոտավորապես 1 միլիոնը, օժանդակում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի թեկնածուներին, անկախ կուսակցական պատկանելությունից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

«Մեզ համար կարևորը հայ համայնքի ու ընդհանրապես Հայաստանի շահերի պաշտպանությունն է: Նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում մենք 160 թեկնածու ունենք բոլոր նահանգներում»,- ընդգծել է Համբարյանը:

Նա նշել է նաև, որ ԱՄՆ հայ քաղաքացիները միշտ ակտիվորեն մասնակցում են քվեարկությանը և ներկայիս ընտրությունները բացառություն չեն: «Ընտրություններին մասնակցում են ողջ Ամերիկայի համայնքի ներկայացուցիչների մոտ 75%, որոնցից 50%-ը ԱՀԴՀ անդամ են»,- ասել է գործադիր տնօրենը:

2010 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆ Կոնգրես և Սենատ միջանկյալ ընտրությունների ժամանակ կվերընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 ընտրվող անդամներն ու 37 սենատորները: Այդ ընտրություններն ամենաթանկն են լինելու երկրի պատմության մեջ: Center for Responsive Politics վերլուծական կազմակերպության հաշվարկներով, թեկնածուները քարոզարշավի վրա ընդհանուր առմամբ 3,4 միլիարդ դոլար կծախսեն: ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվում են ԱՄՆ հերթական նախագահի լիազորությունների ժամկետի կեսին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---